Իրեր, որոնք իր հետ տարավ Արարատ լեռ և իջեցրեց այնտեղից Խաչատուր Աբովյանը

Խաչատուր Աբովյանը մեկն էր այն երջանիկ հայերից, որոնց հաջողվել է հասնել Արարատ լեռան գագաթ: Խաչատուր Աբովյանը նույնիսկ մի քանի անգամ է բարձրացել սրբազան լեռը: Կա վարկած, որ մեծանուն հայ գրողը իր մահկանացուն է կնքել հենց Արարատ բարձրանալիս, սակայն այս վարկածը համեմատաբար ավելի թույլերից է:

Խաչատուր Աբովյանը Արարատ լեռից իր հետ բերել է մի շիշ սառույց, ինչպես նաև իր հետ բարձրացրել և այնտեղ է թողել մի երկար ձող, որի վրա ամրացված է եղել մի բավականին մեծ խաչ: