«Զոհված ընկերոջ դին չէր ուզում թողնել թշնամու արկերի տակ, նետվեց, որ դուրս բերի, բայց զոհվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արսենին

Արսեն Սևակի Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 17-ին Գյումրիում: Շատ համեստ, բայյց և չափազանց հումորով, աշխատասեր, նաև գյումրեցուն վայել թասիբի տեր երիտասարդ էր: Չէր սիրում ցուցադրվել, չափից դուրս ընկերասեր էր, մարդկային ու բոլորին նվիրված:Մանկուց նրա մեջ խոսում էր զինվորականի ոգին և երազում էր զինվորական դառնալ:

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունիսին: Ծառայում էր Մեղրիում: Ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Զինակից ընկերների հետ անմիջապես տեղափոխվել է Արցախ ու կռվել թեժ կետերում:

Եղել է Ջեբրայիլում, Իշխանաձորում, Կուբաթլուում, Նռնաձորում: Զոհված ընկերոջ դին չէր ուզում թողնել թշնամու արկերի տակ, նետվեց, որ դուրս բերի, բայց…

Արսեն Սևակի Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ի գիշերը լույս 2-ի առավոտ Նռնաձորում:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…