Հայրենական մեծ պատերազմի պատճառով այս ՀԱՅԸ դարձավ երկրորդ խմբի հաշմանդամ. միայն իմանաք՝ կռվի ժամանակ ինչի միջով է նա անցել

Խոսքը հայ խորհրդային էլեկտրատեխնիկ Բենիամին Հակոբի Թումասյանի մասին է, ով ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում, ախալցխահայերի ընտանիքում:

Бениамин Акопович Тумасян.jpg

1927 թվականին Թումասյանների ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Ախալցխա։ 1932-1942 թվականներին Բենիամինը սովորել է Ախալցխայի հայկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1939 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը։ Դպրոցն ավարտելուց հետո մինչև 1943 թվականի մայիսն աշխատել է կոլտնտեսությունում։

Նույն թվականին Բենիամին Թումասյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Նրան ուղարկել են սովորելու Կրասնոդարի գնդացրա-ականանետային ուսումնարան, որն ավարտել է 1944 թվականին։ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից նա արդեն ռազմաճակատում էր։

Թումասյանը ծառայել է Առաջին ուկրաինական ռազմաճակատում, որպես գվարդիական լեյտենանտ։ Նա մարտնչել է 225-րդ գվարդիական հրաձգային Դեմբիցկիի կարմիր դրոշի շքանշանակիր գնդի 78-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի կազմում, որպես 1-ին հրաձգային վաշտի գնդացրորդների հրամանատար։

Հունվարի 31-ին, Նոյդորֆ գյուղի մերձակայքում, թշնամու կրակի տակ, Թումասյանը երկու գնդացրային հաշվարկով առաջինն է հատել Օդեր գետը և գնդացրային կրակով հնարավորություն տվել, որ ամբողջ գումարտակը անցնի գետը։

1945 թվականի փետրվարի 4-ին Բրիգ քաղաքի (այժմ՝ լեհական Բրզեգ քաղաք) համար մղված մարտերում Թումասյանի ստորաբաժանումը գնդացրային կրակով հետ է մղել թշնամու երկու հակագրոհները։ Մարտի ընթացքում գնդացրային հաշվարկներից մեկը շարքից դուրս է եկել, որից հետո Թումասյանն անձամբ պառկել է գնդացրի առջև և հետ մղել առաջ շարժվող թշնամուն՝ թույլ չտալով, որ նրանք մոտենան։ Նա ծանր վիրավորվել է, բայց շարունակել է մարտնչել մինչ հակահարվածը հետ է մղվել։ Թումասյանին տեղափոխել են հոսպիտալ, իսկ 1945 թվականի հուլիսին նա զորացրվել է որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ[3]։ Մարտական ծառայության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու շքանշաններով և մեդալներով։

Բենիամին Հակոբի Թումասյանը մահացել է 2012 թվականի հունվարի 24-ին Երևանում