Այս ՀԱՅԱԶԳԻ քիմիկոսի շնորհիվ անտառապահի թեյամանի խունացած տախտակ-դրոցը վերականգնվեց. միայն իմանանք՝ իրականում որ աշխարհահռչակ նկարչի գլուխգործոցն է եղել այդ տախտակը 

Գեներալ Իվան Կնունյանցը ոչ միայն տաղանդավոր քիմիկոս էր, այլ նաև զբաղվել է նկարչությամբ, ինչպես նաև՝ 16-19 -րդ դարերի ստեղծագործած դասական նկարիչների գործերի վերականգնման աշխատանքներով։

1963 թ., Լենինգրադի մերձակա անտառներից մեկում շրջագայելիս հյուրընկալվել է անտառապահի տնակում։ Անտառապահը թեյամանը դրել է խունացած, փոքր-ինչ անսովոր տեսքով տախտակ-դրոցի վրա, ինչը չի վրիպել քիմիկոսի աչքից։ Չմերժելով Կնունյանցի խնդրանքը՝ անտառապահն այդ «անպետք» տախտակը նվիրել է նրան։ Մի քանի ամիս անց Կնունյանցն իր իսկ պատրաստած լուծիչների խառնուրդով մաքրել է տախտակի մակերեսը:

Երբեմնի խունացած, առաջին հայացքից սովորական փայտի մի կտոր հիշեցնող այդ տախտակը XVII դարում ստեղծագործած հոլանդացի նկարիչ Իորիս Վան Սոնի գլուխգործոց նատյուրմորտն է։

Վերականգնված այդ տախտակի մակերեսին հիմա թափանցիկ ու նուրբ երանգներով ուրվագծվում են խաղողի խոշոր հատիկներ, դեղձեր, գավաթում փայլփլող գինին, ծովային բազմաոտ խեցգետինը:
Հոլանդացի նկարչի ստեղծագործություններից ԽՍՀՄ շատ քիչ են եղել: Էրմիտաժում նրա կտավներից միայն մեկը կա:

Իվան Կնունյանցի տքնաջան աշխատանքի շնորհիվ այդ տախտակն ազատվեց դարերի խավար շերտից և հնարավոր դարձրեց դրանով հիանալու միլիոնավոր մարդկանց: Վերականգնման առաջին աշխատանքը բախտորոշ եղավ գիտնականի համար: Քիմիական լաբորատորիայից վերադառնալիս նկարների վերականգնումը կարծես նրա երկրորդ մասնագիտությունը դարձավ:

Իվան Կնունյանցի երկարատև և հետևողական աշխատանքի շնորհիվ՝ վերականգնվեցին 16-րդ դարի իտալացի նկարիչներ Սանտի Դիտիտոյի «Տիրամայրը մանկան հետ», Ջովաննի Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666) «Ծերուկը և պատանին», ֆրանսիացի նկարիչ Պիեռ Պոլ Պրյուդոնի (1758-1823) «Աղջկա փոքրիկ դիմանկար» նկարները։