Պատմություն տաղանդի մասին․ ռեժիսորը Հրաչյա Ներսիսյանի «գլխին սարքում» է, իսկ դերասանը այնքան լավ է ամեն բան անում, որ հանդիսատեսը խնդրում է կրկնել

Հրաչյա Ներսիսյանը կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ Հեռու լինելով թատրոնից ու ոչ մի կարևոր նշանակություն չտալով թատրոնին, Հրաչյան սկսում է խաղալ։ Բայց նա այնքան տաղանդավոր է լինում, որ գրավում է հանդիսատեսին։

Այս պատմությունն էլ հենց բացահայտում է, թե ինչքան տաղանդավոր է եղել դերասանը․

Հրաչյան Շիրվանզադեի «Նամուսը» բեմադրության մեջ խաղում էր հարսանիքի տեսարանին մասնակից հարբած հյուրերից մեկի դերը: Ներկայացման օրն էր: Նա պետք է դուրս գար տեսարանի վերջում և մեկ-երկու բառ ասեր: Հարսանիքի տեսարանում կովկասյան պարեր էին լինելու, իսկ պարողները չկային: Ռեժիսորը բարկությունից մոլեգնել էր:
Վերջապես նա կանգնում է Հրաչյայի դիմաց և կարգադրում.

–Գնա պարի՛ր:

Հետո առանց սպասելու Հրաչյայի համաձայնությանընրան հրում է բեմ: Ապագա դերասանը միայն մի անգամ էր տեսել այդ պարը, բայց երբեք ինքը չէր պարել: Հայտնվելով բեմի կենտրոնում ստիպված պարում է: Պարում է այնքան լավ, որ հանդիսատեսը նրան պարգևատրում է որոտընդոստ ծափահարություններով և խնդրում կրկնել: