ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոլիվուդյան ֆիլմում փրկության միակ ճանապարհը Հայաստանն է․ Ո՞ր ֆիլմն է դա

Բոլոր փրկության ճանապարհները բերում են Հայաստան: Ու բնավ էլ պատահական չէ, որ «Միակ ելքը Հայաստանն է» արտահայտությունը հասել է համաշխարհային կինոարտադրություն. դեռ Աստվածաշնչում է Հայաստանը ներկայացվում որպես փրկության օրրան: Հիմա էլ այդ մասին կարելի է լսել համաշխարհային աստղերի շուրթերից ու մեծ հեղինակություն վայելող հեղինակների կողմից: 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված Դեն Բրաունի ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնո»-ն շատ շատերին է հայտնի. նրանք, ովքեր չեն կարդացել գիրքը, ապա գոնե լսած կլինեն դրա մասին կամ դիտած կլինեն ֆիլմը: