Այս ՀԱՅԸ աքսորվելով Բաքու՝ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչ հեղափոխական ծածկանուններով է նա հանդես եկել

Խոսքը հայ բոլշևիկյան հեղափոխական, կուսակցական գործիչ Բոգդան Միրզաջանի Կնունյանցի մասին է՝ ծնված 1878 թվականի նոյեմբերի 14-ին Ննգի գյուղում:

Բոգդանը հանդես է եկել  ՌուսովՌուբենԲ. Ռադին-ՊետրովԲակինեցԿավկազեց հեղափոխական ծածկանուններով:

1897 թվականին ներգրավվել է Կոմունիստական կուսակցության շարքերում։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886-1895)։ 1896 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։

1897 թվականին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900 թվականին Բեռլինում մասնակցել է Վիլհելմ Լիբկնեխտի թաղմանը։

1901 թվականին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից։ Ստեփան Շահումյանի, Արշակ Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։

Մասնակցել է (1903 թվականի) Կովկասի կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ II համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։

1910 թվականի սեպտեմբերի 29-ի ն Բոգդան Կնունյանցը մատնությամբ ձերբակալվում է։ Մինչև գործի քննությունը, առանց այդ էլ խիստ քայքայված առողջությամբ՝ նա վարակվում է որովայնի տիֆով և 1911 թ. մայիսի 14-ին վախճանվում բանտի հիվանդանոցում սրտի կաթվածից։