Ում Փարաջանովը գաղտնի կարպետ ուղարկեց՝ որպես նվեր

Երկու հանճարեղ հայեր՝ Փարաջանովն ու  արվեստագետ 1980-ականներին հանդիպել են Նյու Յորքում։ Այդ տարիներին, երբ վերջապես սկսել էին Փարաջանովին թույլտվություն տալ դուրս գալու երկրից, նրան սկսեցին հրավերներ ուղարկել աշխարհի տարբեր կողմերից։ Այդ հրավերներից մեկն ԱՄՆ-ից էր. Նյու Յորքի աշնանային կինոփառատոնում ցուցադրվում էին նաև Փարաջանովի ֆիլմերը։

Ամերիկայում Փարաջանովը ծանոթացավ իրանահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հետ, որն էլ կինոգործչին տարել է կինոարտադրության տեխնիկայի խանութ ու ասել. «Կարող եք ընտրել` ինչ ցանկանում եք», իսկ երեկոյան տեխնիկան արկղերով արդեն հյուրանոցի նրանց սենյակում էր: Փարաջանովը Հայաստան է վերադառնում նոր տեխնիկայով։ Կինոռեժիսորը ցանկանում է որևէ կերպ շնորհակալություն հայտնել Մարկոյին ու որոշում է հայկական կարպետ նվիրել նկարչին, ում անունը նաև հայկական և իրանական գորգարվեստում էր հայտնի։Փարաջանովն իր բնավորության համաձայն, մի լեգենդ է ստեղծում այդ կարպետի շուրջ ու բանավոր ուղերձ հղում Մարկոյին, թե թաքուն է ուղարկում, որպեսզի խորհրդային իշխանությունները չիմանան այդ մասին, քանի որ կարպետը բացառիկ ու հին գանձ է։Կյանքի մեծ մասը Իրանում ապրած Մարկոս Գրիգորյանը, ով նաև դերասան էր, Փարաջանովի խաղի մեջ է մտնում և նամակի կամ զանգի փոխարեն մի քանի արտիստիկ լուսանկար է անում և ուղարկում։