«Վա՜յ, քո հոր տունը չքանդվի, բա Էլ ուրիշ գործ չգտա՞ր»․ գիտե՞ք, թե ինչու են նման բան ասել Շիրվանզադեին, երբ նա որպես գրող է ներկայացել

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Շիրվանզադեն նաև եղել է մեծ հոգեբան․ իր լավագույն երկերում նա կարողացել է ներկայացնել պնդիրը, դրա պատճառները ու լուծումները։ Այս ամենի հետ Շիրվանզադեն նաև կատակասեր է եղել։ Ձեզ ենք ներկայացնում մի պատմություն, թե ինչպե՞ս է Շիրվանզադեն իր հայրենակցի «հոգին ուտում»։

Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում Է իր հայրենակիցներից մեկին: Նա ցանկանում Է իմանալ, թե ինչով է Շիրվանզադեն զբաղվում:

-Գրող եմ, — ասում Է մեծ վիպասանը:

Հին ծանոթն ապշահար նայում Է Շիրվանզադեին ու ասում.
-Մարդ կա դերձակ Է, մարդ կա կոշկակար կամ պայտար, մի ուրիշը՝ գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ Է:

Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում Է.
-Վիպասան եմ,


-Վիպասանն ի՞նչ Է անում,


-Վիպասանն աղջկան սիրահարեցնում Է տղային, տղային՝ աղջկան: Հետո նրանց նշանում Է, պսակում: Չեն հավանում միմյանց՝ բաժանում Է, ուրիշի հետ պսակում: Եվ այդպես՝ Էլի շատ բաներ,

-Վա՜յ, քո հոր տունը չքանդվի, բա Էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել,- ասում Է մարդը՝ համոզված լինելով, որ հին ծանոթը ընտրել Է ամենախայտառակ արհեստը: