Ինչու՞ մրցավարները ԼԵԳԵՆԴԱՐ ԱԶԱՐՅԱՆԻՆ 0 նշանակեցին և ինչպե՞ս ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ մի քանի վայրկյան անց նրանց տեղը դրեց

Դեպի մրցավարները նա շրջվում էր իր «ֆիրմային» ժպիտով, որը շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհով մեկ: Ալբերտ Ազարյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մարմնամարզության լեգենդար մարզիկ է:

Հայկական սպորտը մի շարք լեգենդար անուններ է տվել, հատկապես՝ հաշմանդամային մարզաձևերում: Ալբերտ Ազարյանն անցյալ դարի Հայաստանի լավագույն մարզիկ էր ճանաչվել, չէ որ հարյուրավոր ոսկե մեդալները` համաշխարհային սպորտում բացառիկ արդյունք է: 

Մելբուրնի Օլիմպիական ոսկին, այսպես կոչված, «կրկնակի» էր. Ազարյանը չեմպիոն դարձավ օղակներ մարզաձևում և թիմային մրցումներում: Այդ երկու մեդալներին նա ավելացրեց ևս մեկը՝ չորս տարի անց, Հռոմում: Այն ժամանակ դեռ ինտերնետի մասին նույնիսկ խոսք չկար, իսկ հեռուստառեպորտաժ նկարահանելու համար մեծ ջանքեր էր պետք գործադրել: Ազարյանի կատարած խաչի մասին հիացական արձագանքներ գրվեցին թերթերում, դրանք նաև փոխանցվում էին իրար պատմելով:

Բայց չէ որ Հռոմ նա կարող էր չգնալ. Սուխումիի նախաօլիմպիական հավաքի ժամանակ, որակավորման մրցումներում, Ազարյանը զրո միավոր ստացավ, և մարզիչները հայտնեցին, որ իմաստ չունի նրա Հռոմ մեկնելը: Եվ կրկին վերջին պահին մարզիկը լարեց ուժերը. մեկ օրվա ընթացքում նա գերակատարեց որակավորման միավորների պլանը, իսկ ապշած մարզչական շտաբը հերթական անգամ ներառեց նրան հավաքականի կազմում: Եվ չսխալվեց:

Հռոմի հանդիսատեսը, Ազարյանի կատարած խաչի մասին մամուլում գրածից հիացմունքից շնչահեղձ լինելով, սպասում էր այդ տեսարանին: Ազարյանը նրանց նման հնարավորություն ընձեռեց. օղակներից կախված, նա անհավանական թեթևությամբ օդ բարձրացավ, ձեռքերը շրջեց տիտանական ուժով և կատարեց հայտնի խաչը, ձախ կողմում, այնուհետև աջ կողմում: Այդ ամենն, իհարկե, ուղեկցվում էր այն նույն ժպիտով, որին կարող էր նախանձել ցանկացած հոլիվուդյան օսկարակիր:

Անհավանական դեպք ոչ միայն մարմնամարզության պատմության մեջ, այլև ընդհանրապես համաշխարհային սպորտում. այն ժամանակ Հռոմում հանդիսատեսը դեմ էր մրցավարների կողմից Ազարյանին շնորհած գնահատականներին: Առավելագույն միավորներ նա ստացավ, 10 միավորից ավելի ելույթի համար դնել պարզապես հնարավոր չէր, սակայն մարդիկ անհավանականն էին պահանջում՝ անհավանական ելույթի համար: Առավելագույն գնահատականը նրանց համար քիչ էր, իսկ խորհրդային հավաքականի մարզիչներն այդ պահին, հավանաբար, հիշում էին Սուխումը, երբ նման տրիումֆի մասնակից դառնալը գրեթե հավասարվել էր զրոյի:

Հավանաբար, հենց Հռոմը պատճառ դարձավ, որ Ալբերտ Ազարյանն օլիմպիական ոսկին ամենից շատն է գնատաում: Օլիմպիադային, ասում է նա, բացարձակ այլ տրամադրվածություն ու ոգի կա, օլիմպիական մրցանակն իր նշանակությամբ չի կարելի համեմատել նույնիսկ համաշխարհային առաջնության հետ: