Ասում են, որ հայ գիտնականի մահվան պատճառը16 տարեկան դստեր սպանությունն էր․ նա այդպես էր չկարողացավ հաշտվել այդ կորստի հետ

Աշխարհահռչակ գիտնական Ալեքսեյ Սիսակյանի առաջխաղացման գործում մեծ դեր ունի հայրը՝ տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկը` կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանը։

Ալեքսեյ Սիսակյանը չընտրեց կենսաքիմիան, փոխարենը նրան գրավեց ֆիզիկան։ Այնքան գրավեց, որ 26 տարեկանում թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց։

Սիսակյանը Դուբնայում մի շարք նախագծերի նախաձեռնող դարձավ։ Մասնավորապես` նրա մտահղացմամբ իրականացան NICA միջուկային արագացուցչի ստեղծման աշխատանքները։ 1989 թվականին Սիսակյանը դարձավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 8 տարի անց` ինստիտուտի ղեկավար. աշխարհի 18 պետություն անդամակցում են այդ կառույցին, այդ պատճառով էլ «միացյալ» է կոչվում։

Ինստիտուտը հիմնադրման օրվանից (1959 թ․) աշխարհի ամենահեղինակավոր գիտական կենտրոններից է դարձել։

Ցավոք մեծ գիտնականը կյանքից հեռացավ։ Պատճառը սրտի կաթվածն էր։ Մահացավ Կիպրոսում, որտեղ ընտանիքի հետ հանգստանալու էր մեկնել։ Նա էլ հոր պես չափազանց կարճ կյանք ունեցավ։

Նշում են, որ պատճառը ընտանիքում տեղի ունեցած մեծ ողբերգությունն էր։ Սիսակյանների մոսկովյան բնակարանում սպանել էին նրա 16 տարեկան դստերը` Անյային։ Ասում են` նա այդպես էր չկարողացավ հաշտվել այդ կորստի հետ։