ԼԵԳԵՆԴԱՐ ու անկրկնելի «ԱՐԱՐԱՏ 73»-ը. ինչու՞ և ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ո՞ր խաղի ժամանակ վրացի մեկնաբանը սկսեց աղոթել

Այս թիմն, իսկապես, խորհրդային ֆուտբոլում բացառիկ ու անկրկնելի  երևույթ էր։ Այսօր չկա գրեթե մեկը, ով չգիտի «Արարատ»-ի լեգենդը

Հրազդան մարզադաշտը իր չափերով մեծ էր ու հեռու, բայց երբ Արարատը գոլ խփեց, ձայները հասան մինչև քաղաքի ամենավերջը: Հրազդան էին գալիս ընտանքինեով, կոստյումներով, սպորտային համզգեստներով, տորբեր բան ու գործի տեր մասրդիկ, որ վայելեն լեգենդների խաղը:

Սակայն ամենակարևորը կատարվում էր դաշտում, այնտեղ հիանալի թիմը հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում` ոչ միայն «Սպարտակին» կամ Կիևի «Դինամոյին» պարտության մատնելով, այլև մյունխենյան «Բավարիային», որի կազմի 50 տոկոսն աշխարհի գործող չեմպիոններն էին։ Այդ ամենը հեքիաթի էր նմանվում, ֆուտբոլի կախարդական տեսարաններ էին, իսկ ԽՍՀՄ-73 գավաթի եզրափակչում Իշտոյանի երկու հստակ հարվածը երջանկություն պարգևեցին մի ամբողջ ժողովրդի։

Երբեք չեմ մոռանա Թբիլիսիում Թբիլիսիի «Դինամոյի» հետ խաղացած 4:0–ն։ Անկրկնելի Կոտե Մախարաձեն միայն հասցրեց ասել. «Մոնդարենկո–Զանազանյան–Մարկարով…. ուռաաա…. գոլ»։ 

1971 թվականի մայիսին «Հրազդանում» առաջին գոլը Ալմա Աթայի «Կայրատի» դարպասները խփեց Ալեքսանդր Կովալենկոն։ «Արդար էր, – երկար տարիներ անց կասի Էդուարդ Մարկարովը, – Սաշան արժանի էր դրան»։

Թիմի անփոխարինելի ավագը Հովհաննես Զանազանյանն էր։ Հրաշալի խաղացող և հիանալի զրուցակից էր, նա ոչ միայն ավագ էր, այլ իսկապես թիմի խորհրդանիշ։ 10 համարը, որ նա կրում էր, այն ժամանակվա ֆուտբոլի հզոր զենքն էր դարձել։ 

Նույն «Բավարիայի» հետ։ Մյունխենյան խաղում խաղի ավարտից 12 րոպե առաջ հաշիվը դեռ 0։0 էր։ Կոտե Մախարաձեն, որը մեկնաբանում էր խաղը, աղոթքի պես կրկնում էր, որ այդ վերջին րոպեներն ամենակարևորն են, և եթե «Արարատը» կարողանա դիմակայել, երկու խաղի արդյունքով հաղթանակը մերը կլինի։ Նման խաղերի փորձի բացակայությունը հավանաբար իր ճակատագրական դերը ունեցավ. խաղի ավարտին երկու գնդակ բաց թողեցին։

Իսկ հետո «Հրազդան» մարզադաշտում տարած հաղթանակն էր, այն մինչև օրս հավասարեցվում է ԽՍՀՄ գավաթին և առաջնության ոսկե մեդալներին։