«Հպարտացե՛ք, ՀԱՅԵՐ». Ռուսաստանի ամենաերիտասարդ ՀԱՅ գիտնականը իր նոր հայտնագործությամբ փոխել է աշխարհը. ի՞նչ է ՆԱ արել

ԱՄՆ–ում նոր նյութի սինթեզը հիմնվել է հայազգի գիտնական, Սկոլկովոյի գիտության ու տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օհանովի ճշգրիտ տեսության վրա։

 Բորոֆենը կարող է շատ հեռանկարային նյութ դառնալ էլեկտրոնիկայի գերզգայուն սենսորների համար այս մասին պատմում է Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից մեկը`Արտյոմ Օհանովը, ով արմատներով ՀԱՅ է:

Հայտնի գիտնականը հավլաբարցի հայի որդի է։ Աշխարհում հայտնի է որպես նոր նյութերի համակարգչային «կանխատեսումների» (մոդելավորման) որակական նոր միջոցների հեղինակ։

Այդ միջոցների հավաստիությունը հերթական անգամ հաստատվել է բորոֆենի օրինակով. Օհանովի մոդելով այդ նյութը սինթեզել են ԱՄՆ-ի Ագրոնի ազգային լաբորատորիայի գիտնականները։ Օհանովն այժմ գլխավորում է նյութերի դիզայնի լաբորատորիան Սկոլկովոյի ինստիտուտում։

Գիտական հասարակության մեջ բորոֆենը կրկնում է գրաֆենի ճակատագիրը. երկու տարվա ընթացքում ռուսաստանցի տեսաբանի ու ամերիկացի փորձարարների հոդվածը, որը հրապարակվել էր Science-ում, գիտական աշխատություններում մեջբերվել է ավելի քան 200 անգամ։ Նոր հայտնագործությունը հետաքրքրել է նաև արդյունաբերողներին։

Բորոֆենը գրաֆենի «կրտսեր եղբայրն» է երկչափ նյութերի աճող ընտանիքում։ Դրանք երկչափ են կոչվում իրենց բարակության պատճառով: Այդ նյութերը մեկ կամ երկու ատոմի հաստություն ունեն։ Այդպիսի կառուցվածքում նյութը սկսում է լրիվ այլ կերպ դրսևորվել։

«Գործնականում նյութը կարող է բազում կիրառություններ ունենալ։ Դեռ մինչև վերջ հայտնի չէ` ինչպիսի կիրառությունների մասին է խոսքը, բայց դրանք կարող են կապված լինել էլեկտրոնիկայի, հատկապես նոր գերզգայուն սենսորների հետ», — նշեց Օհանովը։

«Նոր նյութն ավելի շատ արժանիքներ ունի, ու եթե դրա բացասական կողմերը որևէ կերպ սահմանափակվեն, ապա արդյունաբերությունը կարող է բոլորովին նոր հատկություններով նյութ ստանալ», — ամփոփեց Օհանովը։