«Եթե մեզ հարց տան, ի՞նչ է Հայաստանը, կպատասխանեինք՝ քար»․Կոստան Զարյանի Հայաստանի մասին այս խոսքերը յուրաքանչյուր ՀԱՅ պետք է կարդա

Կոստան Զարյանը դեռ երիտասարդ տարիքից բնակվել է Հայաստանից դուրս, բայց նա առիթը բաց չի թողել իր հայրենիք վերադառնալու։ Շատ անգամներ է նա տեղափոխվել Հայաստան, բայց ճնշումների պատճառով նա հետ էր վերադառնում։ Բայց հակառակ ամեն բանի, նա իր կյանքի վերջին տարիները անցկացնում է հայրենիքում։

Այս խոսքերն էլ նկարագրում են նրա անմնացորդ սերը դեպի հայրենիք․

«Եթե մեզ հարց տան, ի՞նչ է Հայաստանը, կպատասխանեինք՝ քար: Ճշմարտությունը դա է, Հայաստանը քար է: Որտեղ ոտք դնես՝ քար է զրնգում….
Եվ եթե մարդ համառություն չունի և չունի այն, որ անվանում ենք Հայրենիքի սեր, այստեղ չի կարող ապրել…
Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է…
Վերջապես… եղբայր, այս քարերը մենք սիրում ենք, դարեր կապվել ենք նրանց հետ և չենք ուզում բաժանվել… Մենք պետք ունենք նրանց, և նրանք էլ պետք ունեն մեզ…»: