«Հաջորդ անգամ էլ տենց բեմ դուրս չգաս». ինչու՞ ՓԱՓԱԶՅԱՆԸ այդքան խիստ նկատողություն արեց ՖՐՈՒՆԶԻԿԻՆ

Նրա մասին պատմվող պատմություններն այնքան հետաքրքիր են, որ դրանցից ոչ մեկը բաց չես ուզում թողնել: Ահա այս հոդվածում այդպիսի մի պատմություն ենք բերել:

Ֆրունզի՝ Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում տեղակայված է անչափ կարևոր մի կառույցում: «Այն Ուստա Կարո» խաշատան շենքն է, ուր միշտ գալիս էր մեծ դերասանը: «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում այսօր կներկայացնենք սիրված դերասանի թանգարանը:

«Խաշ շատ է սիրել ու միշտ, երբ Երևանից եկել է Գյումրի, եկել է խաշատուն: Իսկ գյումրեցիները հավաքվել են խաշատան դռան առջև ու սպասել սիրված դերասանին: Նույնիսկ, ասում են, մի անգամ ներկայացման ժամանակ Վահրամ Փափազյանը նկատողություն է արել Ֆրունզին՝ սխտորի բույրի պատճառով ու ասել, որ հաջորդ անգամ բեմ դուրս գալուց առաջ խաշ չուտի»:

Մհեր Մկրտչյանին պատկանող բնակարանը եղել է 1 սենյականոց և, այսպես թե այնպես, փոքր էր թանգարանի համար: Բացի այդ, երբ 1953 թվականին ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք, հանձնել է Գյումրիի բնակարանը՝ Երևանում ծառայողական բնակարան ստանալու համար:

Այժմ այդ տունը դարձել է թանգարան: Թեպետ Մհեր Մկրտչյանը բնակվել է Գյումրու «Տեքստիլագործների» թաղամասում, ապա թանգարանը գտնվում է Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում՝ Ռուսթավելի 30 հասցեում։

Գյումրիում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի անունով փողոց կա, հուշարձան և թանգարան: Վերջինը հիմնադրվել է 2004 թվականին՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում: