Ինչպե՞ս էր գերմանացի մաեստրոն տանջում հայ ուսանողներին

Խոսքը վերաբերում է ժամանկին ու ճշտապահությանը։ Դմիտրի Լեկգերը գերմանացի էր։ Հաստատվել էր Երևանում անցած դարի 20-ականների վերջին ։

Ի՞նչ էր Երևանում անում մի մարդ, որն իրեն անվանում էր «ծնունդով գերմանացի, անձնագրով ռուս»։ Դասավանդում էր կոնսերվատորիայում, սովորեցնում էր ջութակ նվագել։ Նրա շնորհիվ է, որ բազմաթիվ հայ ուսանողներ հետագայում հայտնիներ դարձան այդ ասպարեզում։

Էլ ինչն էր սովորական  երևանցիներին գրավում արտասովոր գերմանացի Լեկգերի մեջ։ Հավանաբար` շատ բան, սակայն երկու բան հաստատ. Գվադանինիի ջութակը, որը քաղաքում նման որակի միակ գործիքն էր և մոտոցիկլետը, որով մաեստրոն, աշակերտների հիացած հայացքների առաջ, դուրս էր թռչում իր տան դարպասից։

Ի՞նչ են պատմում նրա մասին ուսանողները։ Հայտնի ջութակահարը մեծ տեղ էր տալիս ժամանակին։ Թեկուզ եթե ուսանողներն ուշանում էին հինգ րոպե, դա արդեն իսկ վատ էր։ Նա չէր դասավանդում՝ պատճառաբանելով, որ չեն հասցնի ամբողջ դասը յուրացնել։ Իսկ հետո տանը լավ չպարապելու համար, նրանց փակում էր սենյակում և ստիպում երկու ժամ անդադար նույն բանը նվագել, մինչև, որ բոլոր սխալները շտկվեն։ Այսպես նա բոլորին հայտնի դարձրեց։

1948 թվականին նա Լվով է տեղափոխվում, աշխատում կոնսերվատորիայում որպես նվագախմբային գործիքների ամբիոնի վարիչ և այդ պաշտոնը ստանձնում է մինչև կյանքի վերջ` 1980 թվականի մայիս։