Գիտեի՞ք, որ գոյություն ունի հայկական քանոն․ ահա թե ինչ տարբերություն ունի այն այլ ազգերի քանոններից

Որպես հիմնական քանոնի տեսակներ տարբերակվում են՝

1) արաբական քանոնը,

2) պարսկական քանոնը,

3) հայկական քանոնը:

Հեթանոս Հայաստանում տարբեր կրոնածիսական արարողությունները և այլ տոնախմբությունները ուղեկցվել են երաժշտությամբ։ Պատմիչները հիշատակում են քնարահարներից կազմված անսամբլների մասին, որոնց մասնակցությունը պարտադիր էր արքունական խնջույքներին։ Տարբեր պատմիչների վկայությունների ու հիշատակումների միջոցով տեղեկանում ենք, թե ինչպիսի քանոներ են եղել․ օրինակ՝ 10-15-րդ դարերում Հովհաննես Երզնկացին հիշատակում է չորեքաղյան քնարի գոյության, իսկ Առաքել Սյունեցին՝ ութլարանի քնարի մասին։

Հայկական քանոնը տարբերվում է այլ ազգերի քանոններից՝

  • իր ինտոնացիոն հնչողությամբ
  • լարային կառուցվածքով
  • երաժշտական արտահայտչամիջոցներով
  • տեխնիկայի կատարողական ոճով և ձևերով

Հայերս նաև ունենք բաս քանոն։ Այս գործիքի ստեղծման գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր՝ Արա Գևորգյանը, իսկ գործիքը պատրաստել է Ալբերտ Զաքարյանը։

Բաս-քանոնը աշխարհում առաջին նման գործիքն է։ Այն պատրաստված է փայտից, որը բերված է Տուապսե քաղաքից։ Գործիքն ունի կոնտրաբասի տասնվեց լար։ Քանոնը ունի մանդալներ, որոնք նվագելու ժամանակ բարձրացվում և իջեցվում են, իսկ այս գործիքը չունի մանդալներ։ Ձայնածավալը բաս-քանոնի մեկ օկտավայից ավել է։ Գործիքները կրում են հայկական կանացի անվանումներ՝ «Ալվարդ», «Նվարդ» և «Գոհար»։