Գիտե՞ք այս պատմությունը, երբ Ազնավուրը գնում է հայ երգչի համերգի բոլոր տոմսերը ու լինում է միակ հանդիսատեսը

Շառլ Ազնավուրը լեգենդ էր, ով ապրելով հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, միշտ հայրենիքի կողքին էր։ Նրա հայրենասեր ու հայրենանվեր քայլերի մասին շատ պատմություններ են մեզ հասել։ Այս պատմության մասին մանրամասն տեղեկություն ցավոք չկա, բայց այն ինչ արել է Ազնավուրը, ապշեցուցիչ է․

Տասնամյակներ առաջ մի հայ երգիչ ցանկանում է Թուրքիայում համերգ տալ: Դրա մասին տեղեկանում է Շառլ Անձնավուրը: Երբ տոմսերը դուրս են գալիս վաճառքի, Անձնավուրը բոլորը գնում է՝ ծայրից ծայր:

Համերգի օրը երգիչը դուրս է գալիս բեմ և տեսնում է, որ դահլիճը դատարկ է ու հանկարծ ծափահարելով ներս է մտնում Շառլը ու նստում նստարաններից մեկին.

-Երգիր, ես պիտի լսեմ…