Հայկական առեղծվածային մի տուն, որտեղ ապրել է 37թ-ի գնդակահարությունների հեղինակը

Ներկայացնում ենք մի տան պատմություն, որը մի ժամանակ Մելիք-Ազարյանցը նվիրել է դստերը՝ Սոֆյային։ Այդ տունը գտնվում է Թիֆլիսում՝ մի հետաքրքիր փողոցում, որտեղ բոլոր առանձնատները պատմական հուշարձաններ են։ Մելիք-Ազարյանցը որոշ ժամանակ ապրել է այստեղ։ Հետո այս տունը նվիրել է դստերը՝ Սոֆյային,  հարսանիքի կապակցությամբ։

Սոֆյան ամուսնացել էր իրավաբան Հովհաննես Քալանթարովի հետ և որդի ունեցել։ Հիմա առանձնատունը քանդվում է, այնտեղ ապրում է ընդամենը 6 մարդ՝ նրանք, ովքեր գնալու տեղ չունեն։ Այդ առեղծվածային ու զարմանալի տանը նույնիսկ պահվել են Դավիդովի գինու մառանները։ Իսկ հետո՝ 20 դարի հենց սկզբներին տունը գնել է Մելիք-Ազարյանցը՝ այստեղ ապրելով մինչև 1915թ-ի կեսերը։

Այդ տանը բնակվող մի կին՝ Դալի Ավալիանին, ասում է, որ գիտի, որ այդ տունը, որտեղ նա ծնվել է, մի մեծահարուստի տուն է եղել, հետո տունն ազգայնացրել են և ընտանիքին ամբողջ տնից թողել միայն մի բնակարան։ Հայտնիներից այստեղ ապրել է Մորոզովը։ Ասում են, որ նա Բերիայի կառավարության մեջ է մտել և անձամբ ղեկավարել 37թ-ի գնդակահարությունները։

1939թ-ին Մորոզովը ձերբակալվել է և մի տարի հետո դատապարտվել գնդակահարության։ Մորոզովների թոռն ապրում է Մոսկվայում։ Նույնիսկ հարակից տների բնակիչներին է անհանգստացնում տան հարցը, նրանք նամակ են գրել ու տարել քաղաքապետարան՝ խնդրելով ուշադրություն դարձնել առանձնատանը, որը շտապ վերանորոգման կարիք ունի։