«ՀԱՅԵՐԸ հասել են մինչև ԱՖՐԻԿԱ». Եթովպիայի լուսանկարչության ստեղծողն ու պալատական նկարիչը ՀԱՅ Է եղել. ո՞վ է մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ

Եթովպիայի հայկական համայնքի պատմությունն ուսումնասիրելը հետաքրքիր զբաղմունք է։ Հայկական փոքրաթիվ համայնքն իր գոյության ողջ ընթացքում մեծագույն դեր է խաղացել երկրի թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքում:

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ պատմում է հայկական զորավարի՝ նահապետ Զարմայրի մասին, որ ղեկավարել է եթովպական զորքը Տրոյայի պատերազմի ժամանակ: Ըստ պատմիչի՝ նահապետը մարտի դաշտում ընկել է հենց Աքիլլեսի ձեռքով: 

1935 թվականին Իտալիան ներխուժել էր Եթովպիա, բայց Օգդեն քաղաքի մոտ Մուսոլինիի զինվորներին սուր դիմակայություն ցույց տրվեց, նրանց հետ մղեց 800 հագուց բաղկացած հայկական զորամիավորումը, որ ղեկավարում էր բրիտանական արքայական զորքի լեյտենանտի կոչում ունեցող Բաբկեն Սեֆերյանը։ Հենց այդ զորամիավորումը, որ բաղկացած էր բացառապես հայերից, որոշ ժամանակ իտալացիներին զսպեց Օգդեն քաղաքի մոտ։

Հայերը կարողացել են ինքնադրսևորվել նաև մշակույթի ոլորտում։ Առևտրական Գրեգոր Պողոսյանի թոռը` տակավին երիտասարդ Ալեքսանդր Պողոսյանը, Աֆրիկայի ամենաճանաչված նկարիչն է եղել։ Նրա գործերը ձեռք բերելու համար հերթ էին կանգնում ամերիկյան և եվրոպական ժամանակակից արվեստի թանգարանները:

Այն պահից, երբ Եթովպիայում լուսանկարչական ապարատ հայտնվեց, կայսրերի պալատական նկարիչները Բոյաջյաններն էին՝ Պետրոսը, Հայկազն ու Թոնին։ Պետրոս Բոյաջյանը լուսանկարիչ էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եթովպիայի Մենելիկ կայսրը գնահատելով լուսանկարչի աշխատանքը` հրավիրում է նրան ապրելու իր երկրում: Պետրոսը համաձայնվում է,տեղափոխվում Եթովպիա և դառնում արքունիքի պալատական նկարիչը։

Պետրոսը, պալատական լուսանկարչի իր անմիջական պարտականություններից բացի, Ադիս Աբեբայում նաև լուսանկարչատուն բացեց, որտեղ մեծ հերթեր էին գոյանում, քանի որ երկրի համար դա նոր ու տարօրինակ բան էր, տաղանդավոր վարպետի կատարմամբ մի հրաշք։ 

Հայկական դպրոց Եթովպիայում

1974 թվականի հեղափոխությունը տապալեց միապետական կարգը։ Եթովպիան աղքատանում էր, իսկ լուսանկարչությամբ ոչ ոք չէր հետաքրքրվում։ Թոնին մահացավ 1987 թվականին, մահից առաջ կառավարությունն առգրավեց մնացած ունեցվածքը, այդ թվում՝ Բոյաջյանների լուսանկարների արխիվը․ արժե՞ արդյոք ասել՝ ինչքան անգին գանձի մասին է խոսքը։

Թե ինչ եղավ այդ գանձի հետ, հայտնի է միայն Եթովպիայի իշխանություններին, սակայն նրանք այդ մասին տեղեկություն չեն տալիս։ Հույս կա, որ այդ արխիվը չի անհետացել ու ժամանակի ընթացքում մի օր ի հայտ կգա։