Հենց այս ՀԱՅԻՆ ենք պարտական մեզ քաջ ծանոթ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ համար. նրա ֆիլմերից քանի՞սն ես դիտել

Ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանն (1929-1990) ուրույն տեղ է զբաղեցնում հայ կինոյի պատմության մեջ: Նրա ձեռագիրն արտասովոր էր, նա ուրիշ հայացքով էր նայում իրականությանն ու իր ժամանակին, տարբերվում էր իր ֆիլմերով ու հերոսներով, որոնք ուրիշ վարքագիծ ու մտածելակերպ էին կրում:

Բագրատ Գալուստի Հովհաննիսյանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 13-ին Երևանում: Բագրատը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան էր։ 1938 թվականից ապրել է Պարսկաստանում, հայրենադարձվել 1946 թվականին:

1956 թվականին ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետը, իսկ 1957-1961 թվականներին՝ Երևանի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև՝ Մոսկվայի Համաշխարհային գրականության ինստիտուտը։

1961-1964 թվականներին և 1966-1969 թվականներին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայի սցենար-խմբագրական կոլեգիայում, 1969 թվականից՝ ռեժիսոր, 1965 թվականին՝ ռեժիսոր-ստաժոր Մոսֆիլմ կինոստուդիայում (մասնակցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի ստեղծմանը)։

ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Մշտական պայքարի մեջ - Kinoashkharh : Kinoashkharh

Առաջին ինքնուրույն ժապավենը «Աղքատի պատիվը» (1969, ըստ Հովհաննես Թումանյանի) կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։

Հովհաննիսյանի հետագա կինոնկարներին՝ «Հնձան» (1973), «Աշնան արև» (1977), «Տերը» (1987, երկուսն էլ՝ Հրանտ Մաթևոսյանի սցենարով), «Ադամամութ» (1988), ըստ Վահագն Գրիգորյանի համանուն վեպի) բնորոշ են ժողովրդի բնավորության շերտերի և կյանքի սուր հակասությունների մեջ թափանցելու միտումը, ազգային հարուստ նկարագիրը, գեղարվեստական լուծումների խորությունը:

ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Մշտական պայքարի մեջ - Kinoashkharh : Kinoashkharh