«Անձնուրաց կռվեց ու կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարենին

Կարեն Ստեփանի Հովհաննիսյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 17-ին Երևանում: Սովորել է թիվ 178 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Ազգային ճարտարագիտական քոլեջում: Հայոց բանակ զորակոչվել է 2015 թվականին: Ծառայել է Արմավիրում, ապա տեղափոխվել Վայք:

Ծառայության ընթացքում Կարենն աչքի է ընկել կարգապահությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով, ինչի շնորհիվ էլ պարգևատրվել է պատվոգրով ու մեդալներով: Օրինակելի զինծառայողը, ստանալով զինկոմիսարիատի ծանուցումը, առանց երկմտելու միանում է հայրենիքի պաշտպանության գործին:

Սեպտեմբերի 29-ին մեկնում է Արցախ, մասնակցում Ջրականի թեժ մարտերին, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի բեկորային վնասվածքից զոհվում է:

Կարեն Ստեփանի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…