«Ասում էր՝ ավելի լավ է ես երկու օր չքնեմ ու ինքս կանգնեմ, քան թե ինչ որ մեկը պոստին քնի ու բոլորիս կյանքը վտանգվի». ՀԵՐՈՍ Միքայելը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս

Միքայել Կորյունի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 25-ին Էջմիածնի Ջրառատ գյուղում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 18-ին: Ծառայել է Ասկերանի զորամասում: Եղել է գնդացրորդ:

1 տարի 3 ամիս էր, ինչ ծառայում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Առաջին իսկ օրվանից Միքայելը մասնակցել է Աղդամի մարտերին: Տուն զանգելիս էնպես էր ներկայացնում, թե իբր ինքը մարտերին չի մասնակցում, ծիծաղում էր, անհոգ էր ձևանում:

15 օր կռվել և պայքարել է Աղդամում, օգնության է հասել ընկերներին, ցուցաբերել է բացառիկ արիություն: Հոկտեմբերի 11-ին Միքայելին ու նրա զինակից ընկերներին տեղափոխում են արդեն գրավված Հադրութ: Նրանք ընկնում են շրջափակման մեջ… տղաներին խոցում են օդից և բոլոր կողմերից: Այդտեղ էլ անմահացավ Միքայելը… անմահացավ ընկերոջ կյանքը փրկելիս…

Մարտական ընկերները պատմում են, որ դիրքերում Միքոն մշտապես իր վրա էր վերցնում մարտական հերթապահումը, եթե տեսնում էր որ ընկերներից մեկն ի վիճակի չի կանգնելու: Ասում էր՝ ավելի լավ է ես երկու օր չքնեմ ու ինքս կանգնեմ, քան թե ինչ որ մեկը պոստին քնի ու բոլորիս կյանքը վտանգվիես կարողանում եմ երկար կանգնել:

Միքայել Կորյունի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…