«Համայնքի պարծանքն էր, պատերազմում թշնամու 4 միավոր զրահատեխնիկա է խոցել». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Մուշ Հակոբյանի մասին

Մուշ Մհերի Հակոբյանը ծնվել է 1999 թվականին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում: Մուշը բոլոր համագյուղացիների պարծանքն էր, շատ հարգված ու սիրված էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից:

2018 թվականին Մուշը զորակոչվել է Արցախի Պաշտպանության բանակ: Հերոսաբար մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին: Քաջի պես մարտնչել է թշնամու դեմ և խոցել թշնամու 4 միավոր զրահատեխնիկա:

Հերոս Մուշ Հակոբյանը զոհվել է հերոսաբար սեպտեմբերի 30-ին հանուն հայրենիքի:

Ահա այս երգն էլ նվիրված է Արցախի հերոս Մուշ Հակոբյանին.