«Դեռ ծառայության էլ չէր անցել, երբ զենքը վերցրեց և շտապեց ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելու». ճանաչե՛ք մերօրյա ՀԵՐՈՍ Յուրիին

Յուրի Բախշյանը ծնվել ու ապրում է Արցախում` Վաղազին անունով փոքրիկ ու հեռավոր գյուղում:
18 տարեկան էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Յուրին մորն ու քրոջը անմիջապես ապահով վայր է ճանապարհում, կամավորագրվում, զենք է ստանում և քեռու հետ մնում գյուղում:

Յուրիի մայրը սկզբում չի իմացել իր՝ զենք ստանալու մասին, բայց Յուրին ասում է՝ իմանար էլ, դեմ չէր լինի. 
-Փոքրուց սովորել ենք, որ տունը սկսվում է սահմանից, որը Հայրենիք է, ու եթե պետք լինի, Հայրենիքի համար կյանքներս կտանք։ 

Դեռ ծառայություն չանցած Յուրին շտապեց սահման: Նա մանկուց է հետաքրքրվել զինատեսակներով, հայրն ու հորեղբայրն էլ կրակել են սովորեցրել։ Բարեբախտաբար, Վաղազինում շատ ավերածություններ չկան. ասում է՝ անօդաչուներ եկել, անցել են, բայց չեն հարվածել։ Սակայն սովորական դարձած հրետանային կրակի, պայթունների շատ անգամ է հանդիպել Ստեփանակերտում, Բերձորում, ուր քեռու հետ հասել էին օգնության:

Պատերազմական օրերին էլ Ստեփանակերտում Յուրին հանդիպել է եղբորը. ասում է` չեք պատկերացնի ինչ զգացողություն էր:

Այսպիսի ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ունենք, որ նույնիսկ դեռ չծառայած՝ պատրաստ են զենքը վերցնել և պաշտպանել Հայրենիքի սահմանները…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…