«Իրենց մեքենայով մխրճվեցին թշնամու թիկունք ու սեփական կյանքի գնով ոչնչացրին դիրքը». կարդա՛ ու ճանաչի՛ր մեր ՔԱՋԵՐԻՆ

Հայտնի БМП-ի անձնակազմն է. ձախից՝ աջ Առուշանյան Դավիթ Նիկոլայի, Չոբանյան Արեն Ավագի, Ասատրյան Հովիկ Հովհաննեսի։

Արենը ծնվել էր 2001 թ. մայիսի 30-ին, Լոռու մարզի Ագարակ գյուղում։ Հովիկը՝ 2000 թվականի հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում։

Արենն ու Հովիկը 6 ամիս ծառայել էին Արմավիրի մարզ ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Իվանյանի (Խոջալուի) տանկային զորամաս։ Արենը ՀՄՄ-ի նշանառու դիպուկահար օպերատոր էր, Հովիկը՝ ՀՀՄ-ի մեխանիկ-վարորդ։

Հոկտեմբերի 3-ին ՊԲ-ն տարբեր հաղորդագրություններով ներկայացրեց Դավիթի, Արենի ու Հովիկի ընդհանուր սխրանքը։ Այն էր՝ հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ նրանք մեկ օրում խոցել էին թշնամական 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին՝ խոչընդոտել վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը»։

Հովիկը այն երկկողմանի ծնողազուրկ զինվորն էր, ում մասին պատերազմի օրերին՝ նրա սխրանքի մասին հայտնելուց հետո, լրագրող Սիրանույշ Եղիազարյանը ասել էր, որ պատրաստ է մայրություն անել և իր տունը կտակել նրան…

Ավաղ այդ ժամանակ արդեն ո՛չ Արենը, ոչ Դավիթը, ոչ էլ Հովիկը ողջ չէին։ Նրանք իրենց БМП-ով մխրճվել էին թշնամու թիկունք ու սեփական կյանքի գնով կանխել դրանց առաջխաղացումը։

Փա՛ռք Ձեզ ՀԵՐՈՍՆԵ՛Ր, շնորհակալ ենք: