ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ճանաչե՛ք այն քաջերին, ովքեր հաղթահարեցին պատերազմը ու շարունակեցին ծառայել հանուն հայրենիքի

Պատերազմը, իհարկե, ծանր հետքեր ու անբուժելի վերք թողեց բոլորիս կյանքում: Շատերը կորցրին իրենց տան սյունը, հենարանը կամ ապրելու իմաստը:

Ամեն մեկիցս մի փոքր մասնիկ խլեց ու տարավ այդ չարաբաստիկ պատերազմը՝ անկախ նրանից, մենք անձնական վիշտ ունեցանք, թե ոչ… որովհետև այդ վիշտը բոլորինս էր, համընդհանուր ու համաՄԱՐԴկային էր:

Սակայն եղան նաև Հերոսներ, ովքեր անցան այդ աղետի միջով, հաղթահարեցին իրենց վերքերը և շարունակեցին ծառայել. ժպիտը՝ դեմքին, զենքը՝ ձեռքին, ամուր կամքով, ուժեղ ու մարտական ոգով:

Ահա մի քանի լուսանկարներ մեր քաջերից, ովքեր շարունակեցին ծառայել իրենց սուրբ հողին նույնիսկ պատերազմից հետո.