«Նա կյանքումս առաջին մարդն էր, որ ինձ ՀԱՅԵՐԵՆՈՎ ասաց ՎԱՐՊԵՏ, ես դա երբեք չկարողացա մոռանալ». ու՞մ է ասել այս խոսքերը ՍԱՐՈՅԱՆԸ

Երևանի սովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրն ապշած էր հրաշամանուկի տաղանդով, բացի այդ փոքրիկի արտաքինը նույնպես ցնցող էր` ձեռքի մեծ դաստակներ, անհավատալի մեծության քիթ։ Խաչատրյանը, լսելով վեցամյա տղային, փաստել է. «Նա ընտրյալ է»։

Երգ ստեղծելիս Բաբաջանյանը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա շատ նուրբ զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, նրա հետ աշխատում էին շատ տարբեր կատարողներ` Լյուդմիլա Զիկինան, Սոֆիա Ռոտարուն, Յուրի Գուլյաևը, Ժան Տատլյանը և ուրիշներ։

Վիլյամ Սարոյանը մի անգամ ասել է.

«Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց։ Ես նրանց նույն կերպ պատասխանեցի, և գիտեք` նա բոլորովին չզարմացավ և նույնիսկ չվիճարկեց։ Եվ դա հիանալի է, քանզի իսկական Վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։

Բաբաջանյանը մագնիսական ձգողականություն ուներ։ Եվգենի Եվտուշենկոն նրա մասին ասում էր. «Նա երաժիշտ է ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ արտասովոր շնորհալի երաժշտի տքնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Հենց բնությունն է հոգ տարել այդ մասին»։

«Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի և շախմատ չէին խաղում, և կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար, բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի», – ասել է մաեստրոն` ինքն իր մասին։