Նար-Դոսի այս մտքերը կստիպեն արժևորել կյանքը․ անպայման կարդացեք
Նար-Դոսը ապրել է բավականին աղքատիկ կյանքով ու մինչև կյանքի վերջ եղել է համեստ ու զուսպ մարդ։ Բայց դժվարությունների միջով անցնելով, նա էլ ավելի է սիրել ու արժևորել կյանքը։
Նար -Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է եղել։ Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը։
Մեծ գրողի այս մտքերը մեզ ստիպում են արժևորել կյանքը, հասկանալ թե ի՞նչ է սերը ու սովորեցնում են գեղեցիկ սիրել․

- Սերը ինտելիգենտ և տգետ չի հարցնում։
- Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։
- Ամենալավ պոետները, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են։
- Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան։

- Ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին։
- Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը, բնականաբար, հիմարություն է: Վաղվա մասին մտածում են վախկոտները, այսինքն՝ նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա:
- Դժբախտաբար, կյանքը հեքիաթ չէ, և այս տրագեդիան հենց այն բանի հետեւանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել։
- Պարապությունը մելամաղձոտ է դարձնում։
- Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է. կնշանակի` այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է: