«Ես պարտական եմ ՀԱՅԵՐԻՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ու ներեք ինձ, եթե ձեր սիրուն ու ջերմությանը քիչ եմ պատասխանել». ի՞նչն է ռուս մեծանուն գրողին ստիպել սիրահարվել մեզ

Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը (1969), հայկական հոգու լավագույն ուղեցույց է համարվում: Նրանց համար, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում, այդ գրքի հետ ծանոթությունը կավարտվի դեպի Հայաստան տոմս առնելով:

Բիտովը գրել է, որ նա Հայաստան է եկել «ցանկությամբ, որ ինձ այստեղ դուր կգա, և ինձ դուր եկավ»։ «Հայկական տառի մեջ հուշարձանի վեհությունն ու կյանքի քնքշությունն է, լավաշի բիբլիական հնությանև կանաչ պղպեղի ստորակետի ուրվագծերը, խաղողի գանգրահերությունն ու թափանցիկությունը և շշի սլացիկությունն ու խստությունը, ոչխարի բրդի փափկությունը և հովվի ուսերի ամրությունը… Ու նրա ծոծրակի գիծը։ Ու այդ ամենը ճշգրտությամբ համապատասխանում է տառի պատկերած հնչյունին»:

Հայաստանում Բիտովի ապրած ամեն օրն ինչ-որ նոր բան էր ավելացնում երկրի հետ նրա ծանոթությանը։ Այստեղ, կարելի է ասել, նա ստացել է իր երկրորդ մկրտությունը՝ Հայաստանի ամենալուսավոր վայրում՝ Սևանա լճում։

Ամբողջ սրտով Հայաստանը ընդունած և այստեղ ընդամենը 10 օր ապրած Բիտովը, այնուամենայնիվ, իր համար բացահայտեց մի ամբողջ աշխարհ, «Հայաստանում տեսա իրապես ազգային գոյատևման օրինակ՝ ներծծվելով հայրենիքի և ցեղի, ավանդույթների և ժառանգության հասկացություններով․..»։

Նա այնպիսի սիրո խոստովանություն արեց, որ Հայաստանը պետք է ոչ թե ների, այլ շնորհակալություն հայտնի ջերմության, հարգանքի ու Հայաստանին նվիրված տողերի համար։ «Ես պարտական եմ Հայաստանին։ Ու եթե վերադարձրի այն ջերմության (իհարկե, հյուրընկալությունը չէ, ոչ), որը նա ինձ սովորեցրել է, այն է՝ սերը դեպի հայրենիք, ապա ես եթե ոչ առաջին, բայց ոչ վերջին խնդիրն եմ կատարել։ Ամեն դեպքում, եթե նորի ծնվեի, հայ կծնվեի քո հողի վրա, ես խենթի պես կսիրեի քեզ՝ իմ հայրենիքը․․․ Ինչ-որ տեղ դա ավելի հեշտ է, քան մեր «տարօրինակ» ռուսական սերը»։