Սովետական ֆիլմերից բոլորիս հայտնի այս դերասանը ՀԱՅ է. գիտե՞ս, թե ՈՎ Է ՆԱ
Երվանդ Աշոտի Արզումանյան ծնվել է 1941 թվականի օգոստոսի 13-ին Սարատովում: Երվանդը հայ խորհրդային դերասան էր, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
1988 թվականին ճանաչվել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ:

1958-1961 թվականներին աշխատաել է Ռուսաստանի ամենամեծ առաջատար կինոստուդիայում՝ «Մոսֆիլմ»-ում: Կինոստուդիան հագեցած էր ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն էր տալիս լիարժեք իրականացնել կինոարտադրությունը: Հենց այսպիսի պայմաններում էլ աշխատում էր մեր հայազգի արտիստը, սակայն դեռևս որպես լուսային տեխնիկ։

1965 թվականին Երվանդ Արզումանյանը ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1965-1995 թվականներին եղել է Մոսկվայի Մանրանկարչության թատրոնի դերասան, 1995 թվականից Մոսկվայի «Շալոմ» թատրոնի դերասան։

1969 թվականից Երվանդը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջուրը մեր կենսական» (Вода наша насущная), «Մարդը, որ փակեց քաղաքը» (Человек, который закрыл город), Կոմսուհի դե Մոնսորո», (Графиня де Монсоро), «Աֆերիստներ» (Аферисты) և այլն:
2007 թվականին Երվանդ Արզումանյանը պարգևատրվել է «Բարեկամության շքանշան»ով: