«Ոսկե «Արարատ 73»-ի ոսկե ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում քիթն ու ոտքը հազար անգամ կոտրեցին, բայց, միևնույն է, խաղաց». ինչպե՞ս ԼԵԳԵՆԴԸ կործանումից փրկեց իր թիմին

Նիկիտա Սիմոնյանը նրան անվանել է իսկական քաջարի մարտի, որն իրեն երբեք չի խնայել ու կռվից չի խուսափել։ Դրա համար էլ հաճախ բացակայել է խաղերից, քանի որ հերթական վնասվածքից հետո ապաքինվելիս է եղել։ «Ոսկե» «Արարատի» կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանին հիշում է Ռուբեն Գյուլմիսարյանը։

Սերգեյ Պողոսյանը թիմի կոմերիտ-կազմակերպիչն էր. լինելով սկզբունքային մարդ` նա լրջորեն էր վերաբերում այդ հասարակական գործունությանը, պետք եղած դեպքում թիմակիցների մեջքին սարի պես կանգնած էր։

Սակայն բազում վնասվածքներն էլ իրենցն ասացին. Պողոսյանը, թերևս, այդ հարցում երևանյան թիմում ամենաանբախտն էր։ Երեք անգամ նրան այնպես էին «կոտրել», որ թվում էր` նա էլ չի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Սակայն նա վերադառնում էր. Մարտիկ էր նա` իր շարժուն ու անկոտրում բնավորությամբ։

Ահա, 1972 թվականին, օրինակ։ Պողոսյանը Մոսկվայում «Սպարտակին» գոլ խփեց` կոտրելով ոտքն ու քիթը։ Ավելի շուտ` ոչ թե ինքն է կորել, այլ կոտրել են։ Ինքը` Պողոսյանը, այսպես է նկարագրում դա. կախովի գնդակի համար պայքարելիս` նա, «Սպարտակի» պաշտպաններից առաջ անցնելով, գլխով գոլ է խփել։ Պայքարում մոսկվացիներից մեկը, ուշանալով գնդակից, գլխով քթին է հարվածել, իսկ երկրորդը` արդեն գետնի վրա, Պողոսյանի վրա է ընկել ու նաև ոտքը կոտրել։

Վանսվածքներն, իհարկե, ամբողջ կյանքում հիշվում են։ Սակայն դա չէ կարևորը. Պողոսյանն ասում է, որ ամենակարևորն այն է,  որ ֆուտբոլի շնորհիվ նա բազում զարմանալի մարդկանց հետ է ծանոթացել։