«Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է»․ ՀԱՅ բանաստեղծ Արամայիս Սահակյանի կյանքը լի է եղել ծիծաղելի դեպքերով․ ահա դրանցից մի քանիսը

Արամայիս Սահակյանը հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս է։ Հանդիսանում է մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ, ինչպես նաև կատարել է մի շարք թարգմանություններ։

Արամայիս Սահակյանի կյանքից մեզ հասել են պատմություններ, որտեղ ընդգծվում է Արամայիսի հումորի զգացումը։

Aramayis Sahakyan

Պատմում էին` Արամայիս Սահակյանը մի տեղ մի գեղեցիկ կին է տեսնում ու ոգևորված ասում է․
« ես գրող եմ, արի գրողի ծոցը»

Մի անգամ Լենինականում հուզված բանաստեղծություն է կարդում հոր մասին:
Նոր է սկսում «Հողից ծնված, հողով սնված» տողը, երբ մեկը դահլիճից գոռում է.

-Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է:

Նորից Գյումրիում մի դեպք է պատահում․ մի ծեր կին ասում է.

-Ղուրբանդ էղնիմ, քեզ հազար տարվա կյանք եմ ցանկանում,

-Որոշել եմ 300 տարի ապրել,- ժպտում է Սահակյանը,

-300 տարի՞,- զարմանում է կինը,- ագռա՞վ ես, ի՞նչ ես…