Ինչու՞ էին հայ ակադեմիկոսին ժամանակին քրեական հեղինալություն համարում

Ակադեմիկոս Հովհաննիսյանը, իսկ նրա հետ միասին նաև ամբողջ գիտական-արտադրական քաղաքը, վաղ է արթնանում։ Տունը, որտեղ նա ապրում է, գտնվում է Դուբնայում։ Մենդելեևի պարբերական աղյուսակում 118-րդ համարի տակ նշված է Յուրի Հովհաննիսյանի կողմից բացահայտված և նրա անունը կրող Og-ը («Օգանեսոն»)։

Հովհաննիսյանին Դուբնայում բոլորը գիտեն, և գրեթե բոլորին, ովքեր Դուբնայում են, գիտի նա։ Բարիդրացիական հարաբերությունները կառուցված են փոխադարձության վրա․ համաշխարհային մեծությունը ոչ մի բանով չի առանձնանում հասարակ քաղաքացիներից, նրանք էլ, լավ իմանալով՝ ում հետ գործ ունեն, ուրախ են ընդունել այդ փաստը։

Ճիշտ է` ժամանակին ոմանք այլ ընկալում ունեին։ Օրինակ`շուկայի վաճառողները որոշել էին, որ «ակադեմիկոսը» ոչ թե գիտական կոչում է, այլ քրեական հեղինակության մականուն։ Մոլորությունը ցրվել է, հարգանքը՝ ամրապնդվել։

Կնոջ՝ Իրինա Լևոնովնայի մահից հետո տանն ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է նրա օրոք, բայց դրանից ցավը չի մեղմանում։ Նրա տանը՝ բուխարու վերևում դրված է կնոջ դիմանկարը, պատերին թոռների լուսանկարն են։