«ԴԱՎԻԹ ԲԵԿԻՆ իմացողը գիտի նաև այս ԴԱՎԱՃԱՆԻՆ, ով եթե չլիներ, Դավիթ Բեկը գուցե և հաղթեր». անցորդները մինչ օրս թքում են այդ դավաճանի գերեզմանին
1700-ականներ... Հալիձորի բերդ... ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը.
Հալիձորի բերդում մղվող ազատագրական պայքարի ժամանակ Դավիթ Բեկը շրջափակված է եղել, իսկ Պարսից շահի զորքերը որքան կռվում են, չեն կարողանում գրավել բերդը։ Մելիք Ֆրանգյուլը, որը հայտնի էր Շուն Ֆրանգյուլ կեղծանունով, իբրև ուրացող ու դավաճան՝ պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը…


Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը։ Սակայն Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։
1727 թվականին Դավիթ Բեկը կապ է հաստատում Պարսից շահ Թահմազի հետ, ով ճանաչում է Բեկի իշխանությունը Սյունիքում, և տալիս է դրամ հատելու իրավունք։ Դավաճան Մելիք Ֆրանգյուլը մահվանից հետո թաղվում է հասարակաց գերեզմանից հեռու, առանձին։
Ասում են, անցորդներն իրենց պարտքն էին համարում մոտենալ նրան և թքել այդ քարի վրա։