«Եթե չլսես շարժիչի ձայնը, չմտածես՝ զոհվել եմ, ուշադիր եղիր ու կլսես իմ ծիծաղը». ո՞րն էր ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅԻ վերջին թռիչքը և ի՞նչ գաղտնի առաջադրանքի էր նա մասնակցում

1944թ–ի դեկտեմբերի 24-ի առավոտյան Բալթիկ ծովում հայտնվում է Գրոհիչ ինքնաթիռների խումբը` փոխգնդապետ Ստեփանյանի հրամանատարությամբ. Դրանք գրոհում էին հակառակորդի նավերը, սակայն դրանց փորձում են զավթել գերմանացիները։ Կործանիչները մտնում են մարտի մեջ։ Վեց գերմանական հսկաները խորտակվում են։

Գրոհիչ ինքնաթիռները վերադառնում են։ Օդանավակայան են վերադառնում բոլորը։ Բացի հրամանատարից։ Դա Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 259–րդ և վերջին մարտական թռիչքն էր։

Նելսոն Ստեփանյանն ամենից երկար թռչել է Բալթիայի երկնքում, պաշտպանել է Լենինգրադը։ Ավագ սերնդի շատ մարդկանց համար Լենինգրադն ասոցացվում է նաև Նելսոն Ստեփանյանի անվան։ 

Պատերազմի սկզբում Ստեփանյանն ինքնաթիռով անցել է 300 հազար կիլոմետր և ոչ վթարային աշխատանքի համար ստացել իր առաջին պարգևը։ Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր, ապրում էին օդանավակայանի մոտ։

«Եթե թռիչքները հանկարծ դադարում են և չի լսվում շարժիչների ձայնը, դու մի անհանգստացիր։ Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել են։ Չեմ կարող երկար մնալ առանց մարդկանց, ուստի դադարեցնում եմ թռիչքները։ Ուշադիր եղիր և կլսես իմ ծիծաղը։ Չէ՞ որ մեր տնից մինչև օդանավակայան մի քանի կիլոմետր է», – ասել է նա կնոջը։