Հարսանիքների ամենաթանկ վարձատրվող լուսանկարիչը աշխարհում ՀԱՅ է․ նա բացառիկ հեղինակություն է վայելում

Եթովպիայում հայերը դարձել են նախարարներ, հրամանատարեր, վաճառականներ կամ եթովպիական կայսրերի՝ նեգուսների, պալատական լուսանկարիչներ։

Մովսես Խորենացին էլ պատմել է հայկական զորավարի՝ Զարմայրի մասին, որ ղեկավարել է եթովպական զորքը Տրոյայի պատերազմի ժամանակ: Ըստ պատմիչի՝ նա մարտի դաշտում ընկել է հենց Աքիլլեսի ձեռքով:

Եթովպիան աֆրիկյան միակ պետությունն է, որը երբեք որևէ մեկի գաղութը չի եղել։ Իմիջիայլոց 1935 թվականին Իտալիան ներխուժել էր Եթովպիա, և ենթադրվում էր, որ իտալացիներին լուրջ հակազդեցություն ցույց չի տրվի: Բայց նրանց հետ մղեց 800 հագուց բաղկացած հայկական զորամիավորումը, որ ղեկավարում էր բրիտանական արքայական զորքի լեյտենանտի կոչում ունեցող Բաբկեն Սեֆերյանը։ Հենց այդ զորամիավորումը, որ բաղկացած էր բացառապես հայերից, որոշ ժամանակ իտալացիներին զսպեց քաղաքի մոտ։

Հիմա Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում դժվար թե 100 հայ լինի: Բայց զարմանալին այն է, որ այս սակավաթիվ համայնքի մասին կարելի է մի քանի հաստափոր գիրք գրել:

Անգամ կայսրի պալատական լուսանկարիչները հայեր են եղել: Հակոբ Զանազանյանը Հայլե Սելասսիե I-ի անձնական լուսանկարիչն է եղել մինչև 1974 թ-ին միապետության անկումը:

Հեղափոխությունը փոխեց ամեն ինչ։ Զանազանյանները Ավստրալիա տեղափոխվեցին և Հակոբի որդին՝ Երվանդը, ժառանգելով հոր գործը, հարսանիքների ամենաթանկ վարձատրվող լուսանկարիչը դարձավ աշխարհում: Նրան մինչև օրս էլ այդ ոլորտի բացարձակ հեղինակություն են համարում: