Եղիշե Չարենցի հրաժեշտի նվերը Ավետիք Իսահակյանին

Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 

Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայերը չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները ամեն կերպ պահպանում էին ընտանիքների միջև կապը: Մի օր Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, Չարենցի ձերբակալությունից առաջ գնում է նրան տեսակցության, իսկ հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:

Սա Չարենցի հրաժեշտի նվերն էր Իսահակյանին: