Լսե՞լ եք Երվանդ Թոլայանի մասին և գիտե՞ք՝ ինչ դաժան ճակատագիր է ունեցել ՆԱ

Հայ երգիծաբան, խմբագիր, դերասան Երվանդ (Ֆրանսուա) Հովհաննեսի Թոլայանը, նույն ինքը Կավռոշը, ծնվել է Կոստանդնուպոլսում, թարգմանիչ Հովհաննես Թոլայանի ընտանիքում:

Երուանդ Թօլայեան (Yervant Tolayan).jpg

Կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում։ Դարասկզբից պոլսահայ մամուլում («Ծաղիկ», «Լույս» և այլն) տպագրել է երգիծական երկեր, գերազանցապես կենցաղային հարցեր շոշափող։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Կ.Պոլսում հրատարակել է «Կավռոշ» երգիծական պարբերականը։ Խմբագրել է «Կավռոշ» (1908-36թթ), «Կատակ» (1913-14թթ), «Հոս-հոս» (1913թ.) պարբերականները։

Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին ընդհատել է այն, այնուհետև մինչև 1925թ. Կ.Պոլսում վերահրատարակել է, իսկ 1926թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է խմբագրական-հրատարակչական աշխատանքը։ «Կավռոշ» երգիծաթերթին զուգընթաց հրատարակել է տարեցույցներ։

Դերասանական գործունեությունը սկսել է դարասկզբին՝ Մարտիրոս Մնակյանի թատերախմբում։ 1918-22թթ խաղացել է Կոստանդնուպոլսի, 1926-36թթ` Փարիզի հայկական թատրոնների ներկայացումներում։ 1932թ. տեղափոխվել է Երևան, գրել իր ընդարձակ հիշողությունները, որոնք պահպանվում են Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում։

Գրել է «Կավռոշնամե» հուշերի գիրքը՝ պոլսահայ գրական-թատերական կյանքի անցուդարձի վերաբերյալ։

Ցավոք, Երվանդ Թոլայանը դարձավ ստալինյան ռեժիմի զոհ, անհիմն բռնադատվեց և գնդակահարվեց Երևանում: Հետագայում արդարացվել է։