Հենց այս ՀԱՅԻ հիմնադրած վարժարանում են սովորել Ռուբեն Սևակը, Շահան Շահնուրը և այլ անվանի ՀԱՅԵՐ. գիտե՞ք՝ ով է այս ՀԱՅԸ և ինչ վարժարանի մասին է խոսքը

1876 թ-ին Կ․ Պոլսի Գատը գյուղում, Ռեթեոս Պերպերյանի ջանքերով, երկրորդականի (միջնակարգ) ծրագրով, հիմնադրվեց Պերպերյան վարժարանը, որի շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպայի երկրների համալսարաններում։

Retheos Berberian.jpg
Изображение логотипа

Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ), ձրիավարժարան։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, լեզուներով։

Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Ձրիավարժարանն ավարտողները պարտավոր էին աշխատել իրենց բնակատեղում։ Ռեթեոս Պերպերյանի մահից հետո դպրոցի տնօրինությունը ստանձնում են Պ․ Կարապետյանը (1907-1909 թթ.), Օննիկ Պերպերյանը (1909-1911 թթ.) և Շահան Պերպերյանը (1911-1922 թթ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է (1914-1918 թթ.)։

Պատերազմից հետո՝ վերաբացվել (Սելամազում) նախակրթարանի և լիցեյական բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924 թվականին փոխադրվել է Եգիպտոս (Կահիրե) և գործել նույն ծրագրով։ Շրջանավարտները նաև իրավունք էին ստանում ուսումը շարունակելու Եվրոպական երկրների համալսարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վարժարանը փակվել է, պատերազմից հետո վերաբացվել (Սելամազում)՝ նախակրթարանի և լիցեյի բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924 թվականին տեղափոխվելով Եգիպտոս (Կահիրե)՝ շարունակել է գործել նույն ծրագրով։ Փակվել է 1934 թվականին։

Պերպերյան վարժարանը տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում՝ Ռուբեն Սևակը, Շահան Շահնուրը, Վահան Թեքեյանը, Հովհաննես Հինդլյանը և գիտության ու մշակույթի այլ գործիչներ։ Վարժարանը փակվել է 1934 թ. նյութական միջոցներ չունենալու պատճառով։