Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս ՀԱՅԸ եղել է Ֆրանսիայում ծառայող հայ կամավորականներից. գիտե՞ք՝ ով է լուսանկարում

Լուսանկարում հայազգի ամերիկյան քանդակագործ Նշան Թուրունճյանն է, նույն ինքը Նշան Թուրը, ով ծնվել է 1888 թվականի փետրվարի 16-ին Խարբերդում: Նշանը սովորել է Խարբերդի Եփրատ քոլեջում։

1905 թվականից հաստատվել է Սան Ֆրանցիսկոյում, հետևել նկարչության և քանդակագործության դասընթացների։

1923-1929 թվականներին ապրել է Փարիզում։ 1928 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես, 1929 թվականին ցուցադրվել է նաև Նյու Յորքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նշան Թուրունճյանն եղել է Ֆրանսիայում ծառայող հայ կամավորականներից, որոնց նվիրված հուշարձանը դրված է Փարիզի հայկական եկեղեցու բակում:

Այլ գործերից են` «Բեթհովեն», «Մովսես», «Սուրբ ընտանիք», «Հայ մոր դիմաքանդակը», «Ժամանակակից պատերազմ», «Երաժշտություն» (Սիբելիուսի տուն-թանգարան, Ֆինլանդիա) և այլն: Մահացել է ԱՄՆ Ալթադենա քաղաքում, 1967 թվականի նոյեմբերի 10-ին, 79 տարեկան հասակում: