ՀԱՅ ԴԱՎԱՃԱՆ, ով իր թեթև ձեռքով ՇՈՒՇԻԻ բերդը հանձնեց թուրքերին. ինչպե՞ս նա տարիներ անց ներողություն խնդրեց ՀԱՅԵՐԻՑ

Մելիք Շահնազար II-ը 18-րդ դարում Ղարաբաղի հինգ մելիքություններից մեկի՝ Վարանդայի մելիքն էր։ Նա հայոց պատմության դավաճաններից մեկն է, ով կյանքի վերջին տարիներին զղջաց արածների համար ու ծառայեց հայ ժողովրդին:

Ղարաբաղի խանություն

 Շահնազարը (Շահնազար Բ) դաշնակցել է վաչկատուն սարջալի ցեղի գլխավոր Փանահի հետ, 1750- ական թվականներին նրան հանձնել Շուշի բերդը։ Շահնազար Բ-ի աջակցությամբ Փանահն իրեն հայտարարել է Ղարաբաղի խան և վարել թշնամական քաղաքականություն Արցախի ու հարևան գավառների հայության նկատմամբ։

Շուշիի բերդ

Շահնազարի ծննդյան թվականն անհայտ է։ Նա խառը ծագումով հայ և թուրքմեն էր. հայրը Վարանդացի Մելիք Հուսեյնն էր, իսկ մայրը Նախիջևանի խանի դուստրն էր, որին Մելիք Հուսեյնը գերել էր և ամուսնացել:

Հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինը նրան անվանում է դավաճան և չարագործ՝ իր հարազատներին սպանելու, Վարանդայի մելիքությունը յուրացնելու և Փանահ Ալիի հետ Ղարաբաղի մնացած մելիքների դեմ դաշնակցելու համար։ Էմինը գրում է, որ Շահնազարն իր անձնական կյանքում «որդեգրել է պարսիկների բազմակնության սովորույթները, որը հայ ժողովրդին ու դրա կրնիկին դեմ գնալու առաջին քայլն է եղել:

Ամարասի վանք

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի խոսքով, թեև Շահնազարը զղջացել է իր կյանքի վերջին տարիներին կատարած արարքի համար, սակայն Ղարաբաղի հայերը չեն ներել նրան՝ ծաղրելով բազմաթիվ երկիծագան ստեղծործություններում:

Շահնազարը վերականգնեց Ամարասի վանքը 1780-ականների վերջին՝ հույս ունենալով դրանով ներում ստանալ իր մեղքերի համար։ Նրա հետնորդները, որոնք շարունակում էին ապրել Շուշիում, լավ խնամեցին Ամարասի վանքը՝ վերջին անգամ վերականգնելով այն 1858 թվականին։