ՀԱՅ գիտնական, ով ստեղծեց տիեզերքը ուսումնասիրելու աշխարհում առաջին սարքը, նաև փայթյունից հետո փրկեց ՉԵՌՆՈԲԻԼ քաղաքը. ո՞վ է ՆԱ

Խոսքը Ալեքսանդր Քեմուրջյանի մասին է, որի անունով է կոչվել Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակներից մեկը: Նա հենց այն հայն է, ով աշխարհում առաջինը ստեղծեծ մալարակագնացներ:

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թ.-ին Վլադիկավկազում՝ հայկական ընտանիքում: Պատանի հասակից  նա անընդհատ  ինչ-որ բան էր պատրաստում, ինչ-որ փոքրիկ մեքենաներ, մեխանիզմներ, որոնց նմաններն, իրականում, գոյություն չունեին :

Չեռնոբիլի աղետի ժամանակ Քեմուրջյան հսկայական ու փայլուն գիտական աշխատանք կատարեց: Կարճ ժամկետում ստեղծեց ռոբոտ՝ վարակված գոտում դիստանցիոն կառավարմամբ շարժվելու համար: Նման երկու ռոբոտները շատ են  աշխատել, մաքրել փլատակները և չեզոքացրել ռադիոակտիվ նյութերը:

1965 թ.-ին մեկնարկեցին խորհրդային ապարատի ստեղծման աշխատանքները: Բանավեճեր սկսվեցին այն մասին, որ պետք է հասկանալ լուսնի գրունտի հատկություններն, այն ժամանակ այդ մասին գրեթե տեղեկություն չկար:

Մեկ տարի հետո եկավ փորձարկումների ժամանակը: Քեմուրջյանը հրաբխագետների հետ մի քանի փորձնական հարթակներ ստեղծեց Կամչատկայի հրաբուխների մոտ: Շիվելուչ հրաբխից ոչ հեռու ուղարկվեց առաջին լուսնագնացը, որն աշխատում էր մարտկոցներով: Սակայն Լուսնագնացի արագությունը չէր գերազանցում 2կմ/ժ-ը:

 Շիվելուչից քիչ հեռու գիտնականների ուղղաթիռը սկսեց ընկնել: Բարեբախտաբար, աղետ տեղի չունեցավ, սակայն կոշտ վայրէջքից հետո ուղղաթիռն այլևս չէր կարողանում թռչել, և մարդկանց մեկ այլ ուղղաթիռ տեղափոխեցին, որը նրանց Կլյուչի համայնք հասցրեց: 

Հաջողվեց «Аэрофлот»-ի ինքնաթիռ գտնել, սակայն դրանում վառելիք չկար: Իրավիճակի զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ ոքի չէր կարելի ասել, որ ուղղաթիռն անհրաժեշտ է տիեզերական փորձարկումների համար, ամբողջ օպերացիան գաղտնի էր:

Մի քանի օր ձգձգելուց հետո «Աերոֆլոտը» ուղղաթիռ տվեց, բայց առանց բենզինի: Քեմուրջյանը խիստ բարկացել էր, նա որոշեց վառելիքի հարցով դիմել զինվորականներին: Եվ հենց հաջորդ առավոտյան նրան ներկայացավ անհասկանալի մեկը, որը երաշխավորում էր բենզին տրամադրել, սակայն պետական գնից երկու անգամ ավելի վճար էր պահանջում: Դա կազմում էր 10000 ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար, և թե դրանք աշխարհի որ ծայրում գտնել, հայտնի չէր:

Քեմուրջյանը նստեց հեռագրամեքենայի դիմաց և ինչ-որ հրաշքով կարողացավ անել այնպես, որ 48 ժամից գումարը հասներ իրեն: Գումարը նա ստիպված էր առանց գրության տալ անծանոթ մարդու՝ կարողանալով զերծ մնալ ոստիկանությունից: Ռիսկն արդարացրեց իրեն, անհրաժեշտ քանակությամբ բենզինն անմիջապես տվեցին փորձարկող խմբին, և լուսնագնացի փորձարկումները կայացան: