«Հայերը ամենաաշխատասերն են Հնդկաստանում». ի՞նչ ահռելի ներդրում է ունեցել ՀԱՅ ժողովուրդը այստեղ և ո՞վ է եղել ԹԱՋ ՄԱՀԱԼԻ ՀԱՅ ճարտարապետը

 Հայերը կապված են եղել Հնդկաստանի հետ շատ հին ժամանակներից: Եվրոպացի քարոզիչները եւ վաճառականները հագնում էին հայ վաճառականների հագուստ, որպեսզի անարգել մուտք գործեն այդ շրջանները:

Հայ առևտրականների դրոշը Հնդկաստոնում

Մոնղոլների կայսր Ակբարը հայերին շատ լավ էր վերաբերվում նրանց աշխատասիրության ու առևտրային ձիրքի համար և  ցանկանում էր լավացնել իր երկրի առեւտուրը նրանց օգնությամբ: Մի անգամ, Քաշմիրում ճամփորդելիս, նա հանդիպում է հայ վաճառական Հակոբին եւ նրան հորդորում` համոզել Փանջաբում եւ երկրի այլ շրջաններում բնակվող հայերին, որ գան եւ բնակություն հաստատեն կայսրության մայրաքաղաք Ագրայում: Ակբարը հայերին խոստանում է բնակավայրի տեղ հատկացնել եւ թույլատրել եկեղեցի կառուցել: Ագրայի եկեղեցին, թագավորական գանձարանի միջոցներով, կառուցվում է 1562թ.:

Կայսր Ակբարի արքունիքում շատ հայեր կային: Նրա քրիստոնյա կինը` Մարիամ Զամանի Բեգումը, հայուհի էր, գլխավոր դատավորը` Միր Ադլ Աբդուլը Հայը, նույնպես հայ էր: Աբդուլ Հայի դուստրը` լեդի Ջուլիանան, Ակբարի հարեմի բժշկուհին էր:

Արքունիքի պորտուգալերենի թարգմանիչը եղել է Դոմինգո Պիրես անունով մի հայ:

Լինելով խելացի եւ հմուտ վարպետներ` Ագրայի հայերը հաջողության են հասնում շինարարության եւ զինագործության արվեստում: Նրանց մեջ կար Գրիգոր անունով մի հայ, ում կոչում էին Մեծ վարպետ կառուցող: Հնդկահայ գրող Մեսրոպ Սեթը նշում է, որ այս վարպետը մասնակցել է աշխարհի ութերորդ հրաշալիք Թաջ Մահալի եւ Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը: Հիշեցնենք նաև, որ Թաջ Մահալը հենց հայուհու պատվին է կառուցվել:

Հայ զինվորականները նույնպես շատ բարձր է գնահատվել հնդիկների կողմից: Արժանահիշատակ է այն փաստը, որ բրիտանացիների դեմ տարած ամեն հաղթանակից հետո հնդկական դրոշի հետ միասին բարձրացվում էր նաեւ հայկական դրոշը:

Հայ սկաուտները Հնդկաստանում

Չինաստանի հետ (1962թ.) և Պակիստանի հետ (1965 եւ 1971թթ.) պատերազմների ժամանակ Հայկական սկաուտական խումբն օգնել է վիրավորներին փախստականներին տեղափոխելու եւ տեղավորելու գործում, Հայ կանանց բարեգործական միությունը հագուստ եւ անհրաժեշտ այլ իրեր է ուղարկել բանակում կռվողներին: Հայկական համայնքը ցուցաբերել է նաեւ ֆինանսական օգնություն: