«Աշխարհը վաղուց է սիրահարված եղել ՀԱՅԱՍՏԱՆԻՆ». ինչպե՞ս է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ հայտնվել համաշխարհային ճանաչում ունեցող այս կտավի վրա
Հայկական գորգերն իրենց գեղեցկությամբ, ճաշակով և զարդանախշերի գունեղ ու բարդ կառուցվածքով միշտ գերել են ոչ միայն արքաների, վաճառականներից, այլ նաև նկարիչներին և արվեստագետներին:
Հայկական գորգի պատկերներ հաճախ կարելի է հանդիպել եվրոպական գեղանկարչության մեջ։ Այն պատկերվել է սկսած Վերածննդի դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ.: Հայկական գորգերի ներմուծումը ունեցել է ահռելի նշանակություն համաշխարհային մշակույթի զարգացման գործում:
Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող կտավներ, որտեղ պատկերված է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ:
- Կարավաջո «Ընթրիք Էմմաուսում» 1601, Լոնդոնի ազգային պատկերասրահ

- Դոմենիկո Գիրլանդայո «Աստվածամայրն ու երեխան սրբերի հետ»

- Ադոլֆ Ալեքսանդր Լեսրել «Թագավորի զենքերը», 1889

- Ժան դե Բրեյ «Բրեյի ընտանիքը», 1669 թ., Մանչեսթրի արվեստի թանգարան

- Հանս Հոլբեյն Լե Ժիոն «Հենրի VIII թագավորը», 1540, Փեթուորթ հաուզ
