«Մեր նշանառուներից, ով կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արտյոմին

Արտյոմ Ռոլանդի Ստեփանյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 21-ին, ծառայել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում: Լավ ծառայության շնորհիվ գրավել է բոլորի ուշադրությունը, եղել լավ զինակից ընկեր:

Արտյոմը կրակել է АК-С զենքից և միշտ հպարտանում էր դրանով, որ լավ նշանառու է: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտնչել է դիրքերում, մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի, Ֆիզուլու կռիվներին: Իր վերջին կռիվը տվել է Ֆիզուլիում:

Անմահացել է հոկտեմբերի 25-ին թեժ մարտերի ժամանակ: Հուղարկավորվել է 10 ամիս անց:

Արտյոմ Ռոլանդի Ստեփանյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…