Նա զոհվեց այնտեղ, որտեղ տարիներ առաջ մանկության ընկերն էր զոհվել․ Գագիկ Պողոսյանի ճակատագիրն էր հայրենիքի հերոս դառնալը

Մեր հերոսներին մենք երբեք չենք մոռանա, նրանք միշտ կմնան մեր սրտերում ու հոգում։ Նրանք դարձան վահան ու իրենց կյանքով պահեցին մեր հողը։ Անմահ հերոս Գագիկ Պողոսյանը դեռ 25 տարեկան էր։ Կյանքը առջևում էր, իսկ երազանքներն անկատար։  

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Գագիկը որոշել էր իր ծառայությունն անցնել, մանկության ընկեր՝ Ադամ Սահակյանի ծառայած վայրում, Ջրականում, ով զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ վայրը ճակատագրական դարձավ նաև Գագիկի համար։    

Գագիկ Պողոսյանը ծառայությունն անցկացրել է Ջաբրաիլում, եղել է հետախույզ, ավագ լեյտենանտ, իսկ հետմահու ստացել ՝ կապիտանի կոչում։ Մարտական ընկերները պատմում են, թե ինչպիսի հերոսական կռիվ է տվել նա, և իր կյանքն է զոհել, փրկելով բազում տղաների կյանքեր։

Եթե չլիներ այս шնիծյալ պատերազմը, նրա 26 ամյակին ոչ թե մայրը ծաղիկներ կդներ որդու շիրմաքարին, այլ նա անձամբ ծաղիկներ կնվիրեր իր հարսնացուին, ով անհամբեր սպասում էր իրենց հարսանիքին։ Բայց կյանքն անկանխատեսելի է, չես կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ Հերոսի երազանքները մնացին կիսատ։ Նա միացավ իր անմահ ընկերներին ու հիմա երկնքից է հսկում բոլորիս։