«Զոհվելուց 3 ամիս անց ծնվեց աղջիկը, չհասցրեց էլ տեսնել երեխուն». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գևորգին
Գևորգ Սամվելի Զաքարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 9-ին Հադրութի շրջանի Արևշատ գյուղում: Ծառայել է Մարտակերտում, մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին:
Որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր Ջրականում, եղել է դիպուկահար: 2018 թվականին ավարտել է ծառայությունը և ամուսնացել, ունի երկու զավակ:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Ջրականի դիրքերում է եղել, զինակից ընկերների հետ կռվել են մինչև վերջ:


Զոհվել է հոկտեմբերի 15-ին: Գևորգի զոհվելուց 3 ամիս անց ծնվեց հերոսի աղջիկը:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…