«Կռվում էր թուրք վարձկանների դեմ ու անհավասար պայքարում զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Լևոնին, ով դարձավ հայրենիքի ՆՎԻՐՅԱԼԸ

Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր, կատաղի մարտում ընկավ Հերոսի մահով` վիրավոր ընկերոջը օգնելուց հետո

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվածների թվում է Լևոն Մեխակի Սևոյանը։ Ծնվել է 14.05.1994թ․ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Միջնակարգ դպրոցը ավարտելով՝ Լևոնը կրթությունը շարունակել է Վարդենիսի Բադեյանի անվան պետական քոլեջում։ 2012-2014թթ ծառայել է ՀՀ ՊՆ Տավուշի N սահմանապահ զորամասում։

Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից կրծքանշաններով ու պատվոգրերով, Շնորհակալագիր Ծնողներին։

Հայրենիքի նկատմամբ սեր և մեծերի պատգամ սրտում Լյովը կամավորագրվեց պայմանագրային զինծառայության։ 28 սեպտեմբերի 2020թ Օմարի շղթաներ կոչվող հատվածում ազերիաթուրքական վարձկանների դեմ կատաղի մարտում ընկավ Հերոսի մահով` վիրավոր ընկերոջը օգնելուց հետո։