«Ես եղել եմ հերթապահ ԿՊՊ-ում, ժամը 7-ի կողմերը առաջին ԱԹՍ-ն ընկավ զորամասի մոտ ու պատերազմը սկսվեց»․ Նարեկ Սիրունյանի հիշողությունները կռվի դաշտից

Արցախյան վերջին պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն սպիանալու, ինչպես որ երբեք հետ չեն գալու այն հերոսները, ովքեր մնացին հայրենի հողի գրկում: Բայց հիմա շարունակում են ապրել ու մահին հաղթել մերօրյա քաջերը:

Քաջերի թվում է 19-ամյա Նարեկ Սիրունյանը, ով անողոք պայքար է մղել թշնամու դեմ, ծանր վիրավորվել, իսկ հետո վիրավոր վիճակում գերի ընկել:

«Սեպտեմբերի 26-ին եղել եմ հերթապահ ԿՊՊ-ում: 27-ին, ժամը 6-ի կողմերը, լսեցինք անօդաչուների ձայներ: 7-ի կողմերը առաջին անօդաչու սարքը ընկավ զորամասի տարածքում, ու հենց այդ պահիզ սկսվեց պատերազմը»,-հիշում է Նարեկը:

Նարեկը ծառայան է անցել Ջաբրաիլի զորմասում: «Մենք, մեր զորքով, 18-20 տարեկան տղերքով շատ ուժեղ ենք եղել, մենք պահել ենք, ինչքան կարողացել ենք»,- պատմում է հերոսը։

Հոկտեմբերի 9-ին Հադրութում ծանր վիրավորվել է: 43 օր թաքնվել են Հադրութի Վանք գյուղում, իսկ արդեն նոյեմբերի 21-ին նրանց գերի են վերցրել, երբ պատերազմն արդեն ավարտված էր: